
Մեծ Բրիտանիայում 12-ամյա տղան շան հետ զբոսանքի ժամանակ հին հռոմեական ապարանջան է գտել
Մեծ Բրիտանիայում 12-ամյա տղան շան հետ զբոսանքի ժամանակ եզակի հնագիտական գտածո է գտել․ հաղորդում է Popular Mechanics-ը։
Դպրոցական Ռոուեն Բրանանը Փագհեմ քաղաքի դաշտում հայտնաբերել է մ.թ. 1-ին դարի ոսկե հռոմեական ապարանջանի մի կտոր։ Նրա մայրը սկզբում խնդրել է նրան դեն նետել պատահական գտածոն և տուն չտանել, բայց դեռահասը պնդել է։
«Ռոուենը միշտ տարված է եղել գանձ որոնելու մոլուցքով», – ասել է Բրանանի մայրը։ «Այս անգամ էլ նա պահել է այս մետաղի կտորը՝ համոզված լինելով, որ դա իսկական ոսկի է»,- հավելել է նա։
Բրիտանական թանգարանի փորձագետները հաստատել են, որ նա գտել է ոսկե զարդի մի մաս, որը ռազմական պարգև էր Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում ցուցաբերած քաջության համար։