15 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանը որոշել է բացել Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանը որոշել է բացել Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանը սեպտեմբերի 25-ին կբացի Բելառուսի հետ սահմանային անցումները. կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Մենք ներքին գործերի նախարարի և վարչակազմի հետ որոշում ենք կայացրել Բելառուսի հետ սահմանի անցակետերը կրկին բացելու մասին։ Որոշումը կստորագրվի այսօր», – ասել է Տուսկը։

Վարչապետը հավելել է, որ սահմանը կբացվի սեպտեմբերի 25–ի գիշերը։

Լեհաստանը սեպտեմբերի 12-ի գիշերը փակել էր Բելառուսի հետ սահմանը։ Այդ որոշումը Տուսկը հիմնավորել էր «անվտանգային շահերով»՝ դա բացատրելով «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական զորավարժությունների ակտիվ փուլի մեկնարկով: Զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 12-16-ը:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ