24 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթյուններ և հարձակումներ են եղել Գազա օգնություն հասցնող նավախմբի վրա

Պայթյուններ և հարձակումներ են եղել Գազա օգնություն հասցնող նավախմբի վրա

«Գլոբալ Սումուդ» նավախումբը չորեքշաբթի առավոտյան հաղորդել է պայթյունների և կապի խափանումների մասին, երբ անօդաչուները շրջափակել են նավերը. գրում է Al Jazeera-ն:

Իսրայելը հայտնել է, որ պատրաստ է կանգնեցնել նավախումբը, քանի որ, ըստ նրա, նավերը փորձում են խախտել ծովային շրջափակումը։

Նավախմբի ղեկավարները նշում են, որ վերջին 24 ժամում՝ Նավերի վրա և դրանց մոտ, գրանցվել է 13 պայթյուն, առնվազն 10 նավի վրա անօդաչուներից նետվել են առարկաներ, իսկ կապը դիտավորյալ խափանվել է։

Նավախմբի ղեկավարների խոսքով՝ այս հարձակումները համարվում են պատերազմական և մարդկանց դեմ հանցագործություն։

Նավախումբը կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին քննարկել այս հարձակումները և բանաձև ընդունել՝ պաշտպանելու իրենց առաքելությունը։

Ռազմագերիներ