
Չինաստանը կարող է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, բայց դա չի անում․ Զելենսկի
Ռուսաստանը կախված է Չինաստանից, Պեկինը կարող է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, բայց դա չի անում․ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմին, ասել է Ուկրաինայի նախագահը. հայտնում է president.gov.ua–ն։
«Եթե Չինաստանն իսկապես ցանկանար դադարեցնել այս պատերազմը, կարող էր ստիպել Մոսկվային դադարեցնել ներխուժումը», – ասել է Վլադիմիր Զելենսկին։
«Առանց Չինաստանի՝ Պուտինի Ռուսաստանը ոչինչ է։ Սակայն Չինաստանը չափազանց հաճախ լռում է և մի կողմ է կանգնում, փոխարենն ակտիվ քայլեր ձեռնարկելու խաղաղության համար», – հայտարարել է նա։
Մեկ այլ երկիր, որը, ըստ Զելենսկու, կարող է Ռուսաստանին մղել դադարեցնել պատերազմը, Միացյալ Նահանգներն է։ «Մոսկվան վախենում է Ամերիկայից և միշտ ուշադրություն է դարձնում նրան», – ասել է Ուկրաինայի նախագահը։