27 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի դեմ հայց են ներկայացրել ոչ հայանպաստ հայտարարությունների համար

Փաշինյանի դեմ հայց են ներկայացրել ոչ հայանպաստ հայտարարությունների համար

Փաստաբան Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահը
համատեղ հայց են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի
ժամանակ հայտարարել է Արա Զոհրաբյանը։ Զոհրաբյանի խոսքով՝ իրենք անընդունելի են համարում
վարչապետի դիրքորոշումը Արցախի հիմնահարցի մասով։

«Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել
է, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ոչ մի հայանպաստ հայտարարություն չի արել։
Մեզ մոտ միտք հղացավ իրավական պաշտպանության հարց բարձրացնել։ Որքանով դա արդյունավետ
կլինի, ժամանակը ցույց կտա։ Ես և Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը
համատեղ հայց ենք ներկայացրել՝ վարչապետի գործունեությունը ոչ իրավաչափ ճանաչելու և
հետևանքների վերացման ածանցյալ պահանջի մասին»,-հայտարարել է Զոհրաբյանը։

Փաստաբանի խոսքով հայցը ներկայացվելու է Փաշինյանի
դեմ, որպեսզի վերջինս պատասխանատվության ենթարկվի իր արած ոչ հայանպաստ հայտարարությունների
համար։