
Սաբոտա՞ժ․ Սպիտակ տունը կոչ է արել աշխատանքից ազատել ՄԱԿ-ի շարժասանդուղքի անսարքության պատասխանատուներին
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը կոչ է արել աշխատանքից ազատել երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանյա Թրամփին տեղափոխող շարժասանդուղքի խափանման համար պատասխանատու անձանց, ինչպես նաև հետաքննել միջադեպը․ հայտնում է Fox News–ը։
Շարժասանդուղքի խափանումը տեղի է ունեցել Նյու Յորքում Գլխավոր ասամբլեայում Թրամփի ելույթից առաջ, և նա ու իր տիկինը ստիպված են եղել բարձրանալ խափանված շարժասանդուղքով։
«Եթե ՄԱԿ-ում ինչ-որ մեկը դիտավորյալ կանգնեցրել է շարժասանդուղքը, պետք է ազատվի աշխատանքից, և միջադեպը պետք է անհապաղ հետաքննվի», – գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը X-ում։