Արցախցիները կառավարության մոտ ակցիա են անում՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
Կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում «Հանուն Հադրութի»
ՀԿ-ի և «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ անդամները։
Նրանք Կառավարության շենքի մոտ հավաքվել են Նիկոլ Փաշինյանին հանդիպելու
պահանջով։
Նշենք, որ նախօրեին ակցիայի մասնակիցները նամակ
էին ուղղել Նիկոլ Փաշինյանին, որում նշել էին, որ կամ Արցախի հարցը կլուծի կամ իրենք
կդիմեն այլ երկրների օգնությանը։