
Թրամփն է վերջ դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը․ Ռուբիո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր, որ վերջ դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Կարծում եմ, որ նա (Թրամփը – խմբ․) աշխարհի ցանկացած այլ երկրից ավելի շատ ժամանակ և էներգիա է ներդրել խաղաղության առաջարկների և նախաձեռնությունների մեջ։ Նա աշխարհի ցանկացած այլ երկրից ավելի մեծ հաջողություն է ունեցել։ Նա մեծ գովասանքի չի արժանանում, բայց եկե՛ք չմոռանանք, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ռուանդայում պատերազմ էր ընթանում. նախագահն էր, որ միջնորդեց։ Ադրբեջանում և Հայաստանում նույնպես նախագահը միջնորդեց», – նշել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ Թաիլանդում և Կամբոջայում, Հնդկաստանում և Պակիստանում հակամարտությունների լուծման հիմքում նույնպես կանգնած է ԱՄՆ նախագահը։