15 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դալլասում կրակոցների հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել

Դալլասում կրակոցների հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել

Դալլասի ներգաղթի և մաքսային ծառայության դաշնային գրասենյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել և սպանվել է մի քանի մարդ․ գրում է Reuters գործակալությունը։

Դաշնային պաշտոնյաների համաձայն՝ կրակողը մահացել է ինքն իրեն հասցրած հրազենային վնասվածքից հետո։ Հաղորդվում է, որ նրան մահացած են գտել մոտակա շենքի տանիքին։

«Նախնական տեղեկություններով՝ կրակողը, հնարավոր է, դիպուկահար է եղել», – ասել է ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության տնօրենի պաշտոնակատար Թոդ Լայոնսը։

«Իրավապահ մարմինների, մասնավորապես՝ Ներգաղթի և մաքսային ծառայության անդամների վրա մոլուցքային հարձակումները պետք է դադարեցվեն։ Ես աղոթում եմ այս հարձակման ժամանակ տուժած բոլոր մարդկանց և նրանց ընտանիքների համար», – X-ի գրառման մեջ ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ