Բանալին բարեխիղճ երկխոսության վերադառնալն է, ներառյալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև․ Բորել
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով
բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցին։
«Վերահաստատեցի ԵՄ աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացմանը՝
հումանիտար օգնության առաքումը հնարավոր դարձնելու համար։ Բանալին բարեխիղճ երկխոսությանը
վերադառնալն է, ներառյալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,-գրել է նա։