25 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մադրիդում փորձարկվել է իսպանական առաջին ինքնավար ավտոբուսը

Մադրիդում փորձարկվել է իսպանական առաջին ինքնավար ավտոբուսը

Իսպանիայի մայրաքաղաքում սկսել են գործարկել երկրում առաջին լիովին ինքնավար էլեկտրական միկրոավտոբուսը․ գրում է Euronews-ը։

Միկրոավտոբուսի նպատակն է մեղմել վարորդների պակասը, որը լուրջ խնդիր է Եվրոպայի շատ երկրներում։

Իսպանիայում արտադրված միկրոավտոբուսը Կասա դե Կամպո զբոսայգու տարածքում գործում է սեպտեմբերի 15-ից՝ Քաղաքային տրանսպորտային ընկերության (EMT) և Գալիսիայի ավտոմոբիլային տեխնոլոգիաների կենտրոնի (CTAG) կողմից իրականացվող փորձնական նախագծի շրջանակում: Նախագծի նպատակն է փորձարկել այս տեխնոլոգիան իրական բաց երթևեկության պայմաններում:

Տասներկու ուղևոր տեղափոխելու հնարավորությամբ տրանսպորտային միջոցը կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն, և կանցնի 1.8 կիլոմետր երկարությամբ շրջանաձև երթուղի՝ վեց կանգառով։ Ծառայությունն անվճար է և հասանելի կլինի մինչև հոկտեմբերի 24-ը։

Ռազմագերիներ