25 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես ու Մելանյան կարող էինք դեմքով ընկնել սուր մետաղական աստիճանների վրա․ Թրամփը՝ ՄԱԿ–ում միջադեպի մասին

Ես ու Մելանյան կարող էինք դեմքով ընկնել սուր մետաղական աստիճանների վրա․ Թրամփը՝ ՄԱԿ–ում միջադեպի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու կինը կարող էին լուրջ վնասվածքներ ստանալ ՄԱԿ-ի շարժասանդուղքի վրա՝ դրա հանկարծակի խափանման պատճառով։ Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Զարմանալի է, որ ես ու Մելանյան դեմքով չընկանք սուր մետաղական աստիճանների վրա, դա տեղի չունեցավ միայն այն պատճառով, որ ամուր բռնել էինք բազրիքներից։ Հակառակ դեպքում հետևանքները կարող էին աղետալի լինել», – ասվում է գրառման մեջ։

Թրամփը քննադատել է միջոցառման կազմակերպումը՝ պնդելով, որ միջադեպը տեղի է ունեցել այնպիսի շենքում, որտեղ կայացվում են գլոբալ որոշումներ։

Ինչպես հաղորդել էինք նախօրեին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը կոչ է արել աշխատանքից ազատել շարժասանդուղքի խափանման համար պատասխանատու անձանց, ինչպես նաև հետաքննել միջադեպը։

Շարժասանդուղքի խափանումը տեղի է ունեցել Նյու Յորքում Գլխավոր ասամբլեայում Թրամփի ելույթից առաջ, և նա ու իր տիկինը ստիպված են եղել ոտքով բարձրանալ խափանված շարժասանդուղքով։

Ռազմագերիներ