27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով առաջացած հումանիտար խնդիրներով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով առաջացած հումանիտար խնդիրներով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ
տեղաշարժի հետ կապված շարունակական մարտահրավերների մասին տեղեկություններով․ հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի
մամուլի փոխխոսնակ Ֆարհան Հաքը։

«Նա հիշեցրել է իր
նախորդ հայտարարությունը՝ կողմերի կողմից Արդարադատության միջազգային դատարանի հրամանները
կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, ներառյալ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված
և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված կարգադրությունները՝ կապված Լաչինի միջանցքի
երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել
տեղաշարժն ապահովելու հետ»,-ասել է Հաքը:

Նրա խոսքով՝ Գուտերեշը
հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով
և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու մարդասիրական օգնության առաքումը
կարիքավոր մարդկանց:


Նա կոչ է անում երկու կողմերին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ
կարգավորման ուղղությամբ՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու
նպատակով։