
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Սեպտեմբերի 26-29-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև․ հայտնում են «Հայհիդրոմետ» ծառայությունից։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և՛ գիշերը, և՛ կեսօրից հետո, 29-ի գիշերը, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։