
ՀՀ-ն կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին փոխվարչապետի մակարդակով․ Sputnik Արմենիա
Հայաստանը կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, սակայն փոխվարչապետի մակարդակով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Պավել Ուտյուպինը։
Նրա խոսքով՝ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-30-ը։ Մինսկում սպասում են ԱՊՀ կառավարությունների ղեկավարներին։
Հայաստանը և Թուրքմենստանը կներկայացվեն փոխվարչապետերի մակարդակով։
Ինչպես Sputnik Արմենիա-ին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նա հանդիպմանը կմասնակցի տեսակապի միջոցով։
Դեռևս 2024 թվականի հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է, ՀՀ–ից ոչ մի պաշտոնյա չի մեկնի Մինսկ։