25 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պենտագոնի ղեկավարը շտապ կարգով ավագ հրամանատարական նիստ է հրավիրել

Պենտագոնի ղեկավարը շտապ կարգով ավագ հրամանատարական նիստ է հրավիրել

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրահանգել է, որ երկրի հարյուրավոր գեներալներն ու ծովակալները շտապ հավաքվեն Վիրջինիայի ծովայինների բազայում՝ չհստակեցնելով պատճառը. գրում է The Washington Post-ը:

Հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ և արդեն իսկ շփոթություն  ու մտահոգություն է առաջացրել՝ հատկապես այս տարվա ընթացքում Թրամփի վարչակազմի կողմից մի շարք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունից հետո։

Այս անսովոր հրահանգը տարածվել է գրեթե բոլոր բարձրագույն հրամանատարների վրա, որոնք ծառայում են ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր երկրներում։ Այն ուղարկվել է շաբաթվա սկզբին՝  Պենտագոնում հրամանատարական միավորների հնարավոր խոշոր վերաձևման ծրագրերի ֆոնին։

Պաշտպանության նախարարության խոսնակ Շոն Պարնելը հինգշաբթի հաստատել է, որ Հեգսեթը «կդիմի բարձրագույն զինվորական ղեկավարներին հաջորդ շաբաթվա սկզբին», սակայն լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։

Ըստ տեղեկությունների՝ հրահանգը վերաբերում է բոլոր բարձրաստիճան սպաներին՝ բրիգադային գեներալի կամ դրան համարժեք ծովային ուժերի կոչումով զինվորականներին, ովքեր գտնվում են հրամանատարական պաշտոններում, նաև նրանց ավագ ենթականերին։ Նշենք, որ նման պաշտոններ զբաղեցնող սպաներից յուրաքանչյուրն իրականում ղեկավարում է հարյուրավոր կամ հազարավոր զինծառայողներ։

Ռազմագերիներ