25 Նոյ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի դատախազությունը Ռաշիդ Բեգլարյանին  առևանգելու փաստով քրեական գործ է հարուցել

Արցախի դատախազությունը Ռաշիդ Բեգլարյանին առևանգելու փաստով քրեական գործ է հարուցել

Ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին առևանգելու
փստով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։

«2023 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ
Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանի առևանգման դեպքի առթիվ 02.08.2023թ. հարուցվել է քրեական
գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով
/Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները/  նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- ասված է ԱՀ դատախազության հաղորդագրության մեջ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական
ղեկավարումն իրականացնում է  Շուշիի և Քաշաթաղի
շրջանների դատախազությունը», – նշված է ԱՀ դատախազության հաղորդագրության մեջ։