26 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղազախստանի նախագահը փոխել է երկրի ԱԳ ղեկավարին

Ղազախստանի նախագահը փոխել է երկրի ԱԳ ղեկավարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ազատել է փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրլեուին և նշանակել նրան միջազգային հարցերով իր օգնականի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի ծառայությունը։

Երմեկ Կոշերբաևը, որը նախկինում եղել է Ռուսաստանի Դաշնությունում հանրապետության դեսպանը, նշանակվել է Ղազախստանի նոր Արտաքին գործերի նախարար։ Կոշերբաևի վերջին պաշտոնը նշանակումից առաջ փոխվարչապետն էր։ Դրանից առաջ նա ղեկավարել է Արևելյան Ղազախստանի մարզը, իսկ 2020-ից 2023 թվականներին եղել է Ղազախստանի դեսպանը Ռուսաստանում։

Ռազմագերիներ