
Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին. Զախարովա (Տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ
անդրադարձել է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների հնարավորությանը։
«Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է: Ռուս խաղաղապահները
նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ
են շարունակել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ գործընթացում։ Ռուսաստանը ոչ
մի նախապայման չի առաջադրում, նա քրտնաջան աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու
ուղղությամբ, դրանք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության
սրման ֆոնին», – հայտարարել է Զախարովան։