26 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանն ու Մոսկվան 25 մլրդ դոլարի համաձայնագիր են կնքել ատոմակայան կառուցելու վերաբերյալ

Թեհրանն ու Մոսկվան 25 մլրդ դոլարի համաձայնագիր են կնքել ատոմակայան կառուցելու վերաբերյալ

Իրանն ու Ռուսաստանը 25 միլիարդ դոլարի համաձայնագիր են կնքել Հորմոզգան նահանգում «Հորմոզ» ատոմակայանի (ԱԷԿ) կառուցման վերաբերյալ. հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Համաձայնագիրը ստորագրել են Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության կողմից «Իրան Հորմոզ»-ի ներկայացուցիչ Նասեր Մանսուր Շարիֆլուն և Ռուսաստանի կողմից «Ռոսատոմ Էներգետիկ նախագծեր»-ի ներկայացուցիչ Դմիտրի Շիգանովը։

ԱԷԿ-ը բաղկացած կլինի չորս էներգաբլոկից: Նախագծի համար հատկացվել է 500 հեկտար տարածք:

Ստորագրման արարողության ժամանակ հայտարարվել է, որ այս համաձայնագիրը ստորագրվել է երկու բարեկամ երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համատեղ համագործակցության զարգացմանը համապատասխան։

Գործակալության տվյալներով՝  ներկայում ավարտվել են տեղանքի ընտրության ուսումնասիրությունները, իրականացվում և ավարտվում են ինժեներական և բնապահպանական ուսումնասիրությունները, ինչպես նաև՝ տեղանքի նախապատրաստման որոշ աշխատանքներ։ 

Ռազմագերիներ