26 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան կշարունակի Ռուսաստանից շահավետ ապրանքներ գնել․ Պեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը

Թուրքիան կշարունակի Ռուսաստանից շահավետ ապրանքներ գնել․ Պեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Թուրքիան կհրաժարվի ռուսական գազից։ Նա կարծում է, որ Թուրքիան կշարունակի որոշակի ապրանքների առևտուրը Ռուսաստանի հետ, ինչը նրան ձեռնտու է։

«Թուրքական հոսքը» գործում է ամբողջ հզորությամբ։ «Կապույտ հոսքը» գործում է ամբողջ հզորությամբ։ Մենք շարունակում ենք մեր առևտրատնտեսական համագործակցությունը Թուրքիայի Հանրապետության հետ։ Դա ինքնիշխան պետություն է, որն ինքն է որոշում, թե որ ոլորտներում համագործակցի մեզ հետ։ Եվ եթե որոշակի ապրանքների առևտուրը ձեռնտու է թուրքական կողմին, ապա թուրքական կողմը կշարունակի դա անել», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Ռազմագերիներ