27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բառերի հետ աճպարարություն անելը լավ տեղ չի տանի․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Բառերի հետ աճպարարություն անելը լավ տեղ չի տանի․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Այն պահից, երբ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ՌԴ խաղաղապահների
մասին քննադատությունը տեղին չէ։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում
նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՌԴ-ն մնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման
կողմնակիցը։ Անում են հնարավորը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար»,-ասել
է նա։ 

Հիշեցնելով վերջին շրջանում կայացած հանդիպումները՝ Զախարովան ընդգծել
է՝ շփումների ակտիվության նվազման մասին խոսք լինել չի կարող։

«Իրականության աչքերի մեջ պետք է նայել, ի՞նչ է՝ այս սուր հումանիտար
ճգնաժամի պայմաններում պարոն Փաշինյանն ուզում է, որ ՌԴ խաղաղապահները դուրս գա՞ն ԼՂ-ից։

Բառերի հետ աճպարարություն անելը լավ տեղ չի տանելու, երկակի ստանդարտներով
պետք չէ գործածել»,- ասել է Զախարովան։