25 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102
կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի
Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը
երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին:
Պոկում ու հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների:
Հիշեցնենք՝ Գարիկ Կարապետյանը չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև ապրիլին Երևանում
անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում՝ երկամարտի 392 կգ արդյունքով: Եվրոպայի
երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի