27 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն կչեղարկի Կոլումբիայի նախագահի վիզան՝ պաղեստինամետ հանրահավաքի ժամանակ հնչեցրած կոչի պատճառով

ԱՄՆ-ն կչեղարկի Կոլումբիայի նախագահի վիզան՝ պաղեստինամետ հանրահավաքի ժամանակ հնչեցրած կոչի պատճառով

Միացյալ Նահանգները չեղյալ կհամարի Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի վիզան՝ ուրբաթ Նյու Յորքում պաղեստինամետ ցույցերին մասնակցության համար․ գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Պետրոն կոչ է արել ամերիկացի զինվորներին չենթարկվել նախագահ Դոնալդ Թրամփի հրամաններին։

«Մենք կչեղարկենք Պետրոյի վիզան նրա անզգույշ և սադրիչ գործողությունների պատճառով», – X-ի գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Մանհեթենում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց պաղեստինամետ ցուցարարների առաջ ելույթ ունենալիս Պետրոն կոչ էր արել ստեղծել համաշխարհային զինված ուժեր՝ պաղեստինցիներին ազատագրելու առաջնահերթությամբ՝ հավելելով. «Այս ուժերը պետք է ավելի մեծ լինեն, քան Միացյալ Նահանգներինը»։

«Ահա թե ինչու այստեղից՝ Նյու Յորքից, ես խնդրում եմ Միացյալ Նահանգների բանակի բոլոր զինվորներին չուղղել իրենց զենքերը մարդկանց վրա։ Մի՛ հնազանդվեք Թրամփի հրամաններին։ Հնազանդվե՛ք մարդկության հրամաններին», – ասել է Պետրոն։

Ռազմագերիներ