
ԵՄ-ն անօդաչու սարքերից պաշտպանող պատ է կառուցում՝ դաշինքի օդային տարածքում ՌԴ ակտիվության ֆոնին
ԵՄ-ն դաշինքի արևելյան թևում անօդաչու սարքերից պաշտպանող պատ կկառուցի․ գրում է Euronews-ը։
Նշվում է, որ նախաձեռնությունը կարևոր քայլ է ՌԴ-ի կողմից ԵՄ օդային տարածքի մտահոգիչ խախտումների ֆոնին։
«Ռուսաստանը փորձում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, և մեր պատասխանը պետք է լինի վճռական, միասնական և անհապաղ։ Այսօրվա հանդիպմանը մենք որոշեցինք քննարկումներից անցնել կոնկրետ գործողությունների»,- նշել է ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։
Նախագծի քննարկմանը մասնակցել են դաշինքի տասը անդամ պետություններ՝ Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Ֆինլանդիան։
Ուկրաինան նույնպես հրավիրված էր քննարկմանը։ ՆԱՏՕ-ն ներկա էր հանդիպմանը որպես դիտորդ։