
Խորհրդանիշ դարձած լուսանկարի պատմությունը
44-օրյա պատերազմի օրերին շատերին ոգևորել, հույս էր ներշնչել հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը։ Նա իր ամբողջ էությամբ միաձուլվել էր հրետանուն, դարձել մի ամբողջություն ու կարծես կտրվել իրեն լուսանկարող անձնակազմից, շրջապատի իրականությունից։ Կրակում, այնուհետև արկերի պայթյուններից սևացած մատներով անվրդով խնձոր էր ուտում։ Լուսանկարն իրոք դարձել էր պատերազմի և բանակի խորհրդանիշը։