27 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր խոսքի ազատությունը հարձակման տակ է. Ջենիֆեր Լոուրենսը քննադատել է Թրամփին

Մեր խոսքի ազատությունը հարձակման տակ է. Ջենիֆեր Լոուրենսը քննադատել է Թրամփին

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն արժանացել է Premio Donostia 2025 մրցանակին՝ դառնալով այդ մրցանակը ստացած ամենաերիտասարդ դերասանուհին․ գրում է Euronews-ը։

«Սա մեծ պատիվ է»,- ասել է Լոուրենսը մրցանակաբաշխությունից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով իր երկրում մշակույթի վիճակին՝ դերասանուհին նշել է․ «Մեր խոսքի ազատությունը հարձակման տակ է Ամերիկայում, այդ թվում՝ կինոյի աշխարհում, որտեղ մենք գիտակցում ենք, որ բոլորս կապված ենք և ունենք կարեկցանքի և ազատության կարիք»:

Իր կարիերայի ընթացքում 35-ամյա Լոուրենսն արդեն իսկ արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։

Այս տարվա մրցանակաբաշխության ընթացքում հնչել են Պաղեստինին աջակցող մի շարք հայտարարություններ։

Ռազմագերիներ