27 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էփշթեյնի գործով հրապարակված նոր փաստաթղթերում շրջանառվում է Իլոն Մասկի անունը

Էփշթեյնի գործով հրապարակված նոր փաստաթղթերում շրջանառվում է Իլոն Մասկի անունը

Ջեֆրի Էփշթեյնի գործին վերաբերող նոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ ֆինանսիստը կյանքի վերջին տարիներին կապ է պահպանել գործարար Իլոն Մասկի հետ․ գրում է Politico-ն։

Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և կառավարության բարեփոխումների հանձնաժողով ներկայացված փաստաթղթերը հրապարակել է դեմոկրատ կոնգրեսականների խումբը։

Դրանց թվում է Էփշթեյնի ճանապարհորդության ծրագրի պատճենը, որը մանրամասն նկարագրում է Մասկի ուղևորությունը ֆինանսիստին պատկանող կղզի 2014 թվականի դեկտեմբերի 6-ին։ Ճանապարհորդության ծանոթագրությունում գրված է. «Սա դեռ տեղի՞ է ունենում»։

Մասկից բացի, նյութերում հիշատակվում են ձեռնարկատեր Փիթեր Թիլը և ԱՄՆ նախագահի նախկին ավագ խորհրդական Սթիվ Բենոնը։ Էփշթեյնի ժամանակացույցում ներառված է Թիլի հետ ճաշը, որը նախատեսված էր 2017 թվականի նոյեմբերի 27-ին, և Բենոնի հետ նախաճաշը՝ 2019 թվականի փետրվարի 16-ին։ Թիլը Հանրապետական ​​կուսակցության խոշորագույն դոնորներից է, իսկ Բենոնը Թրամփի գլխավոր ռազմավարն էր, գրում է Politico-ն։

Հրատարակությունը նշում է, որ Մասկի, Թիլի և Բենոնի մասին հիշատակող փաստաթղթերը թվագրվում են 2007 թվականից հետո ընկած ժամանակահատվածին, երբ Էփշթեյնը քննության հետ գործարք կնքեց մարմնավաճառության ցանց ստեղծելու գործով, ինչը թույլ տվեց նրան ավելի մեղմ պատիժ ստանալ։

Էփշթեյնի գործով փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ զեկույցում Axios-ն ընդգծում է, որ դրանք Մասկի, Թիլի կամ Բենոնի կողմից իրականացված որևէ հակաօրինական գործունեության մասին տեղեկություն չեն պարունակում։ Հրատարակությունը նաև նշում է, որ գործարարների, Թրամփի խորհրդականի և Էփշթեյնի միջև կապերի մասին նախկինում էլ էր հայտնի, սակայն մինչ այժմ որևէ փաստաթղթային ապացույց հասանելի չէր։

 

Ռազմագերիներ