27 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ դիտորդները մտադիր են 6 օպերատիվ բազա ունենալ ՀՀ-ում

ԵՄ դիտորդները մտադիր են 6 օպերատիվ բազա ունենալ ՀՀ-ում

Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական
կենտրոնը։ 

ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը, բացման արարողության
ընթացքում իր ելույթում  նշել է, որ մտադիր են 6 օպերատիվ բազաներ ունենալ ՀՀ-ում։

«Արդեն մեկ քայլ մոտ ենք մեր պլանների իրականացմանը: Մարտունիում,
Գորիսում և Ջերմուկում են գտնվում հիմնական աշխատող կենտրոնները: Այժմ գտնվում ենք
Կապանում, և Կապանից հետո մտադիր ենք բացել կենտրոնները նաև Իջևանում և Եղեգնաձորում:
Կապանում գտնվող այս կենտրոնը, առաջին հերթին շատ կարևոր է իր ռազմական տեսանկյունից,
և այն թույլ կտա, որ մենք իրավիճակի մասին զեկուցենք պարբերաբար: Այստեղ մեր գտնվելը,
թույլ կտա մեր դիտորդներին, որպեսզի երթևեկության ճանապարհը կրճատվի, որովհետև մինչև
հիմա մենք կենտրոնացած էինք Գորիսում»,-ասել է Ռիտերը: