27 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոլումբիայի նախագահը, ի պատասխան ԱՄՆ արարքի, առաջարկել է Նյու Յորքից տեղափոխել ՄԱԿ–ի կենտրոնակայանը 

Կոլումբիայի նախագահը, ի պատասխան ԱՄՆ արարքի, առաջարկել է Նյու Յորքից տեղափոխել ՄԱԿ–ի կենտրոնակայանը 

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, որի վիզան ԱՄՆ–ն չեղարկել է, առաջարկել է Նյու Յորքից տեղափոխել ՄԱԿ-ի կենտրոնակայանը․ հայտնում է РИА Новости–ն։

«ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովին մասնակցող նախագահներն ունեն լիակատար անձեռնմխելիություն… Այն փաստը, որ Պաղեստինի ինքնավարության մուտքը մերժվել է, իսկ իմ վիզան չեղարկվել այն բանի համար, որ կոչ եմ արել ԱՄՆ-ի և Իսրայելի բանակներին չաջակցել ցեղասպանությանը, որը հանցագործություն է ողջ մարդկության դեմ, ցույց է տալիս, որ ԱՄՆ կառավարությունն այլևս չի պահպանում միջազգային իրավունքի նորմերը»,- ասել է Պետրոն։

 Միացյալ Նահանգները չեղյալ է համարել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի վիզան՝ ուրբաթ Նյու Յորքում պաղեստինամետ ցույցերին մասնակցության համար։

Ռազմագերիներ