04 Հլս
2024
24.1° c ԵՐԵՎԱՆ
21.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության հնարավոր է հասնել․ Պետքարտուղարության խոսնակ

Խաղաղության հնարավոր է հասնել․ Պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ
անդրադառնալով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի
տարածաշրջան մեկնելու տեղեկությանը, նշել է, որ որևէ այցի մասին հավելյալ տեղեկություններ
չունի։

«Հավատացած ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին:
Ահա թե ինչու մենք շարունակում ենք ներգրավվել ինչպես այս գերատեսչության բարձրագույն
մակարդակներում, այնպես էլ ենթակառավարական մակարդակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների
հետ՝ հորդորելով նրանց հասնել բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության
համաձայնագրի հասնելու համար»։