26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի սահմանին առաքելություն տեղակայելու հարցը. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի սահմանին առաքելություն տեղակայելու հարցը. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն
տեղակայելու հարցի քննարկմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության
ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Կազմակերպությունը սպասում է Երևանից դրական արձագանքի, որպեսզի
վերսկսի այս առաջարկի և դաշնակցին օգնելու մասով այլ համատեղ միջոցառումների բովանդակային
աշխատանքները։

Արևմտյան երկրները փորձում են քաղաքական ու տնտեսական ճնշում գործադրել
ՌԴ ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որպեսզի առավելագույն վնաս հասցնեն
Ռուսաստանին ու նրա դիրքերին Հարավային Կովկասում։

ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, կախարդական
փայտիկ չէ, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենածանրներից է, դրա կարգավորման
միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական
կարգավորումն է»,-ասել է նա։