28 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Մոլդովայի Հանրապետությունում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում պետք է ընտրվի Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի XII գումարման 101 պատգամավոր․ հաղորդում է Moldpres-ը։

Ակնկալվում է, որ ընտրություններին կմասնակցեն քվեարկելու իրավունք ունեցող ավելի քան երեք միլիոն քաղաքացիներ։

Ընտրողները կարող են իրենց ձայնը տալ Մոլդովայի Հանրապետությունում և արտերկրում բացված 2274 ընտրատեղամասերում։ Քվեարկության գործընթացը սկսվել է տեղական ժամանակով 07:00-ին և կավարտվի 21:00-ին։

Ընտրապայքարին մասնակցում է 22 թեկնածու՝ նախապես գրանցված 23-ից։

Խորհրդարան են առաջադրվել 18 կուսակցություն և 4 անկախ թեկնածու։

Ռազմագերիներ