
Կայացել է Ջորջիո Արմանիի ստեղծած վերջին հավաքածուի ցուցադրությունը
Կիրակի Միլանում կայացել է Giorgio Armani ապրանքանիշի գարուն/ամառ 2026 հավաքածուի ցուցադրությունը․ սա վերջին հավաքածուն էր, որի վրա իտալացի դիզայներն աշխատել էր մահից առաջ․ գրում է BBC-ն։
Ցուցադրությանը ներկա են եղել հայտնի դեմքեր՝ Քեյթ Բլանշեթը, Գլեն Քլոուզը, Ռիչարդ Գիրը։
Սկզբնապես նախատեսված լինելով որպես հանգուցյալ դիզայների նորաձևության տան 50-ամյակի տոնակատարություն՝ ցուցադրությունը վերածվել է Արմանիին հարգանքի տուրքի։
Հավաքածուն ստեղծելիս Արմանին ոգեշնչվել էր Իտալիայի հյուսիսային քաղաքներից մեկից, որտեղ նա ապրել է, և Պանտելերիա փոքրիկ հրաբխային կղզուց, որտեղ նա ուներ հանգստյան տուն։
Հիշեցնենք, որ իտալական նորաձևության արքան մահացել է սեպտեմբերի սկզբին, 91 տարեկանում։