25 Նոյ
2024
12.5° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը հումանիտար օգնության համար

ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը հումանիտար օգնության համար

ԵԽ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա
Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով
մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել ԼՂ հումանիտար իրավիճակի վերաբերյալ
համատեղ հայտարարությամբ։

Նրանք իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ ներկայացուցիչ
Ժոզեպ Բորելի 2023 թվականի հուլիսի 26-ի հայտարարությանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի
նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական ջանքերին:

ԵԽ պաշտոնյաները դատապարտել են հումանիտար մատակարարումների շարունակական
շրջափակումը և հումանիտար հասանելիության քաղաքականացումը։ Նրանք ընդգծել են Աղդամի
միջոցով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը կապված չէ Լաչինի միջանցքի առնչությամբ
նրա ստանձնած պարտավորությունների հետ, որոնք պետք է պահպանվեն։

«Հիշեցնում ենք, որ 2023 թվականի հունիսի 13-ին Եվրոպական խորհրդարանի
լիագումար նիստում ԵՄ բարձր ներկայացուցիչը պարտավորվել է խորհրդում բարձրացնել նման
պատժամիջոցների սահմանման հարցը։ Մենք կրկնում ենք մեր կոչը Բաքվին՝ անհապաղ դադարեցնել
շրջափակումը և հարգել միջազգային պարտավորությունները և նորմերը՝ հումանիտար աղետը
կանխելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ: