
ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին Թեհրանում նոր պաշտոն ունի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հրամանագրով Մեհդի Սոբհանիին նշանակել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարարության վարչական և ֆինանսական հարցերով փոխնախարար. գրում է Tasnim գործակալությունը:
Սոբհանին նախկինում եղել է Հայաստանում և Սիրիայում Իրանի դեսպան, գլխավոր հյուպատոս Կարաչիում (Պակիստան), դեսպանի տեղակալ Ուկրաինայում և Թուրքմենստանում, նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ ռազմավարական և Արևմտյան Ասիայի վարչություններում։