15 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարձակվել են Էկվադորի նախագահի շարասյան վրա

Հարձակվել են Էկվադորի նախագահի շարասյան վրա

Մոտ 350 ցուցարար հարձակվել է Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի և օտարերկրյա դիվանագետների ավտոշարասյան վրա։

«Նրանք դիմադրում են Էկվադորի առաջընթացին և ընտրում են բռնությունը։ Երեկ Օտավալոյում իմ գլխավորած մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակում է տեղի ունեցել, որը ես գլխավորում էի ՄԱԿի և ԵՄ պատվիրակների, Իտալիայի դեսպանի հետ միասին», – գրել է Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայը՝ սոցցանցի իր էջում։

Մեքենաների վրա քարեր և մոլոտովի կոկտեյլներ են նետել։ Ըստ լրատվամիջոցների՝ ավտոշարասյունը մարդասիրական օգնություն էր տեղափոխում։

Անկարգությունները սկսվել են 1974 թվականից գործող դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման պատճառով։ Որոշումը հանգեցրել է կտրուկ գնաճի և բողոքի ցույցերի, երկրում համազգային գործադուլ է հայտարարվել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ