30 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը Ֆրանսիայում արժանացել է  բարձր պարգևի

Ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը Ֆրանսիայում արժանացել է բարձր պարգևի

Ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը սեպտեմբերի 25-ին Փարիզի Նորմալ երաժշտական դպրոցում անցկացված պաշտոնական արարողության ժամանակ ստացել է Ֆրանսիայի Ազգային Մերիտի շքանշանի Շևալյե կոչումը՝ իր արվեստի հասկացողության և քաղաքացիական ակտիվության համար։

Շքանշանն անձամբ հանձնել է Ֆինանսիստ և արվեստի հովանավոր Ֆրանսուա Հենրոն, որին ներկա էր նաև իր ընտանիքը, երաժիշտ ընկերները, արվեստագետները, գրողներ, ճանապարհորդներ, գինեգործներ, խոհարարներ, լուսանկարիչներ և լրագրողներ։

«Ֆրանսիայի Հանրապետությունը այս քայլով գնահատում է ոչ միայն բացառիկ կատարողին, այլև մի նվիրված կնոջ, ով երաժշտությունը դարձրել է մշակութային լեզու և համամարդկային արժեքների փոխանցման միջոց»,-իր խոսքում նշել է Ֆրանսուա Հենրոն:

«Այս մեդալն իմ նվիրումն է արժեքներին հավատարիմ մնալու, իմ արվեստը փոխանցելու համար։ Իմ թավջութակը կլինի իմ «ձին» բոլոր երաժշտական մարտերում։ Իսկ մեդալի իրական նշանակությունը ուսանողների և երեխաների ձեռքերում է, նրանք են ապագան»,- ասել է Աստղիկ Սիրանոսյանը:

Այս բարձրագույն կոչումը Ֆրանսիայի Հանրապետությունը շնորհում է ոչ միայն բացառիկ արվեստի, այլև քաղաքացիական նվիրվածության համար։

Աստղիկ Սիրանոսսյանը այժմ միացել է այն հեղինակավոր երաժիշտների շարքին, ովքեր իրենց արվեստով և առատաձեռնությամբ նպաստում են Ֆրանսիայի մշակութային ազդեցությանը և երկխոսությանը աշխարհի հետ։

Ռազմագերիներ