30 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սրտամկանի ինֆարկտի բոլոր դեպքերում վիրահատությունը պետպատվերով է լինելու

Սրտամկանի ինֆարկտի բոլոր դեպքերում վիրահատությունը պետպատվերով է լինելու

Օգոստոսի 1-ից «Ստենտ՝ կյանքի համար» ծրագիրը հասանելի է դարձել սրտամկանի բոլոր տեսակի ինֆարկտ ունեցող պացիենտներին. տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Եթե մինչև այս փոփոխությունը պետական ծրագրով ստենտավորվում էին միայն սրտամկանի սուր ինֆարկտով (ST-էլևացիայով) պացիենտները կամ որոշակի բարձր ռիսկային դեպքերը, ապա այժմ ծրագրի շրջանակը էականորեն ընդլայնվել է։

«Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այս փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան անվճար վիրահատվելու»,- նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նախարարության տվյալների՝ միայն նախորդ տարի «Ստենտ՝ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2 682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է։



Ռազմագերիներ