
ԵԱՏՄ-ն ավելի քան 5 միլիարդ ռուբլի է հատկացրել համատեղ նախագծերի սուբսիդավորման համար․ Միշուստին
ԵԱՏՄ բյուջեում ավելի քան 5 միլիարդ ռուբլի է հատկացվել համատեղ նախագծերի վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու համար․ այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ բիզնեսները հետաքրքրություն են ցուցաբերում այս աջակցության գործիքի նկատմամբ։ «Միության բյուջեում ավելի քան 5 միլիարդ ռուբլի է հատկացվել մեր միության շրջանակում գործող այն ընկերությունների վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու համար, որոնք համատեղ իրականացնում են ժողովրդական նախաձեռնություններ»,- ասել է վարչապետը։
«Կարևոր է, որ ֆինանսավորման գործընթացին մասնակցող բանկերի և զարգացման հաստատությունների թիվն ընդլայնվում է։ Ներկայում դրանց թիվը մոտ 80 է»,- ասել է Միշուստինը։