
Ռուսաստանի և Իրանի նախագահները կքննարկեն «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագիծը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ»
փոխադրամիջանցքի նախագծի իրականացումը կդառնա Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի
հետ բանակցությունների թեմաներից մեկը. Այս մասին հայտնել է Իրանի նախագահը «Մեհրաբադ»
օդանավակայանում՝ Ռուսաստան մեկնելուց առաջ․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկու երկրներն էլ ձգտում են իրականացնել «Հյուսիս-հարավ» միջանցքի
նախագիծը, և բանակցությունների թեմաներից մեկը դրա կառուցման արագացումն է», – ասել
է նա:
Կրեմլը հաղորդել է, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ
կկայանան Պուտինի և Ռայիսիի միջև։ Կողմերը կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցությունը,
ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։