26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ

Արցախցիները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ

Մի խումբ արցախցիներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և
պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում՝ Արցախի վիճակի վերաբերյալ ՀՀ կառվարության
քայլերի մասին տեղեկանալու նպատակով։

ABC Media-ի հետ զրույցում «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը նշեց,
որ նամակ են հանձնել և սպասում են պատասխանի:

«Սպասում ենք, տեսնենք` արդյոք ուզում են մեզ լսել։ Դրանից էլ կախված կլինի մեր հետագա
քայլերը։ Եթե ՀՀ իշխանությունը շարունակի մեզ անտեսել, մենք ստիպված ենք լինելու դիմել
ինչ-որ մի այլ երկրի, ասենք, որ Հայաստանի իշխանությունը մեզնից հրաժարվել է, չի ճանաչում
մեզ, եկեք դուք մեզ տեր կանգնեք»,- ասաց Քարամյանը։