
ԵԱՏՄ-ն մինչև 2026 թվականի հուլիսը զրոյացրել է վառելիքի ներմուծման մաքսատուրքերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը մինչև 2026 թվականի հունիսի 30-ը վերացրել է Եվրասիական տնտեսական միություն ավտոմեքենաների բենզինի, ավիացիոն վառելիքի, դիզելային, նավերի և այլ տեսակի վառելիքի ներմուծման մաքսատուրքերը․ ինչպես հայտնում է interfax.ru-ն, այս մասին հայտարարել է ԵԱՏՀ առևտրային բլոկը։
«Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունն ապահովելու համար՝ արտադրության ծավալների տեղական անկման պատճառով պահանջարկի սեզոնային աճի պայմաններում»,- մեկնաբանել է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր հետո։