
Հենրիխ Մխիթարյանը նշել է Ինտերի պատմության երեք մեծագույն լեգենդներին
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է իր կարծիքով «Ինտերի» պատմության երեք մեծագույն լեգենդներին։
«Սա իմ չորրորդ մրցաշրջանն է այստեղ, «Ինտերը» հիմա իմ կյանքն է, իմ երկրորդ տունը։ Ովքե՞ր են իմ երեք լեգենդները «Ինտերի» կազմում․ Ռոնալդո, Ձանետի և Ջորկաեֆ», Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinternews-ը։
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ինտերի» կազմում մասնակցել է 5 հանդիպման։ Միլանյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։