15 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավիթ Տոնոյանը հաստատեց Օնիկ Գասպարյանի ասածը` պատերազմի 3-րդ օրը  ԱԽ-ում խոսվել է պատերազմը քաղաքական միջոցներով դադարեցնելու մասին

Դավիթ Տոնոյանը հաստատեց Օնիկ Գասպարյանի ասածը` պատերազմի 3-րդ օրը ԱԽ-ում խոսվել է պատերազմը քաղաքական միջոցներով դադարեցնելու մասին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովի քննիչ
հանձնաժողովի նիստում անդրադարձավ նաև նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը,
որ արդեն պատերազմի 3-րդ օրն ինքն ԱԽ նիստում զեկուցել է, որ Հայաստանի զինված ուժերն
այլևս ի վիճակի չեն դիմակայելու թշնամուն։

Հիշեցնենք, որ Փաշինյանը փորձեց հերքել Օնիկ Գասպարյանի ասածները, ավելին, հրապարակվեց
ԱԽ նիստում նրա արած զեկույցից մի հատված՝ հերքելու

Գասպարյանի ասածները։

Դավիթ Տոնոյանը, սակայն, ընդգծեց, որ ինքը հաստատ հիշում է նման խոսակցություն, ավելին,
մինչև ԱԽ նիստ զեկուցելը, զեկուցվել է անձամբ իրեն․

«Թե ինչքանով էր դա իմ սրտով, ինչքանով չէր, դա հարցի մյուս կողմն է։ Ամեն դեպքում
իրավիճակն այպիսինն էր, որ անհրաժեշտ էր ներկայացնել իրավիճակը ԱԽ նիստում»,- ասաց
Տոնոյանը։

Իր խոսքում նաև նշեց, որ իրենց հաշվարկները թերի են եղել, և չեն կանխատեսել, որ Թուրքիան
կարող է հայտնվել արցախյան ճակատից 25 կմ հեռավորության վրա։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այդքան հանգիստ եղել Թուրքիայի
հետ ռիսկերը գնահատելու առումով, արդյո՞ք Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակից
լինելու գործոնն է եղել պատճառը։ Տոնոյանը պատասխանեց․ «Հանգիստ չենք եղել, անհանգիստ
ենք եղել»։