01 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը այլևս հրապարակումներ չի անի Facebook սոցիալական ցանցում․ հայտնի է պատճառը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը այլևս հրապարակումներ չի անի Facebook սոցիալական ցանցում․ հայտնի է պատճառը

ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ Facebook-ի մեր էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները. հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Այս էջում թարմացումներ կլինեն մեր գործունեության լիարժեք վերսկսումից հետո, իսկ մինչ այդ կտեղադրվեն բացառապես անվտանգության և ապահովության վերաբերյալ հրապարակումները։ Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկություններ կարող եք գտնել travel.state.gov կայքում»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ