
Մյունխենում կրակոցներ ու պայթյուններ են հնչել
Չորեքշաբթի վաղ առավոտյան Մյունխենում պայթյունների և կրակոցների մասին հաղորդագրություններից հետո մեկ տղամարդու են մահացած գտել․ գրում է The Jerusalem Post-ը։
Հաղորդվում է, որ ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները մի քանի ժամ է՝ պայթյունի տարածքում գործում են հատուկ ջոկատայինների և ռումբերի վնասազերծման մասնագետների հետ միասին:
Ենթադրվում է, որ տղամարդը պայթուցիկներ է տեղադրել իր տանը, հրկիզել այն, ապա ինքնասպան եղել։
Գերմանական Bild լրատվական կայքի հաղորդմամբ՝ ևս մեկ անձ հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով։