
Խաչատուրովը կարող է թույլ չտալ ՀՀ-ի համար ոչ ձեռնտու փաստաթղթերի ստորագրումը, նա «դիմադրության օղակ» է․ պաշտպան
Իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ երրորդ
բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը մնա կալանքի
տակ․
այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Պատճառը, ըստ պաշտպանի, այն է, որ Խաչատուրովը դիտարկվում է որպես
«դիմադրության օղակ»։
Պողոսյանի խոսքով՝ իշխանությունը մտավախություն ունի, որ Խաչատուրովը կարող է թույլ
չտալ, որ ինքը ստորագրի Հայաստանին ոչ ձեռնտու փաստաթղթերը։
Ըստ փաստաբանի՝ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի
Խաչատուրովի նկատմամբ հարուցված գործը զուտ անձնական վերաբերմունք է և չունի որևէ իրավական
գործընթաց։