
Ղրղզստանում երկրի ղեկավարն առաջարկել է վերականգնել մահապատիժը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է վերականգնել մահապատիժը երկրում: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը․ գրում է ТАСС-ը։
«Նախագահը հանձնարարել է Նախագահի աշխատակազմի իրավական աջակցության վարչության պետ Մուրատ Ուկուշևին մշակել օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են երեխաների, աղջիկների և կանանց դեմ կատարված հանցագործությունների համար ամենախիստ պատիժները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է մահապատժի ներդրմանը երեխաների բռնաբարության, ինչպես նաև կանանց բռնաբարության և սպանության համար», – հայտարարել է մամուլի քարտուղարը։