01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդու մաշկի բջիջներից հնարավոր է ձվաբջիջ ստանալ․ գիտնականներն անպտղության բուժման նոր մեթոդ են հայտնաբերել

Մարդու մաշկի բջիջներից հնարավոր է ձվաբջիջ ստանալ․ գիտնականներն անպտղության բուժման նոր մեթոդ են հայտնաբերել

Գիտնականները մարդու մաշկի բջիջներն օգտագործել են ձվաբջիջներ ստեղծելու ունակ սաղմեր ստանալու համար․ գրում է CNN-ը։

Ըստ հետազոտության հեղինակների՝ այս նոր մեթոդը կարող է ընդլայնել անպտղության բուժման հնարավորությունները։

Երեքշաբթի Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության նկարագրության մեջ նշվում է, որ գիտնականները մարդու մաշկի բջջից վերցրել են կորիզը՝ բջջի այն մասը, որը պարունակում է գենետիկ տեղեկատվության մեծ մասը, և այն փոխպատվաստել դոնորական ձվաբջջի մեջ, որից հեռացվել էր սեփական կորիզը: Այսպիսով՝ հետազոտողները ստացել են 82 ֆունկցիոնալ անհասուն ձվաբջիջներ, որոնք այնուհետև ուղարկվել են լաբորատորիա՝ բեղմնավորման փուլի համար։

Նշվում է, որ առնվազն մեկ տասնամյակ կպահանջվի, մինչև մեթոդը կլինիկորեն հասանելի լինի։

«Սա թույլ կտա տարեց կանանց կամ որևէ պատճառով ձվաբջիջներ չունեցող կանանց (օրինակ՝ նախկինում քաղցկեղի բուժում ստացած կանանց) ունենալ գենետիկորեն իրենց երեխան», – ասել է ուսումնասիրության համահեղինակ և OHSU բժշկական դպրոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր, դոկտոր Պաուլա Ամատոն։

Ռազմագերիներ